Ծերություև և երկարակեցություն
Ինչպես երկարացնել կյանքը
Ներկայումս սիրտ-անոթային պաթոլոգիաներից առավել հաճախ հանդիպողը սրտի իշեմիկ հիվանդությունն է (ՍԻՀ): ԱՀԿ տվյալներով, առաջիկա 20 տարիների ընթացքում ՍԻՀ-ը մահացության վիճակագրության մեջ շարունակելու է առաջին դիրքերում մնալ:
ՍԻՀ-ը որոշ իմաստով օրգանիզմի ծերացում է նշանակում, իսկ ռիսկի գործոններից են ծխելը, զարկերակային բարձր ճնշումը, դիաբետը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ճարպակալումը: Վերոհիշյալ այս պատճառներն էլ հանգեցնում են կորոնար անոթների ներքին պատերի վաղաժամկետ վնասմանը և աթերոսկլերոզի զարգացմանը: Աթերոսկլերոզի դեպքում զարկերակի լուսանցքը նեղանում է, վատանում է արյան հոսքը, որն, իր հերթին, նվազեցնում է սրտամկանի թթվածնի մատակարարումը և իշեմիա է զարգանում:
ՍԻՀ ունեցող հիվանդների մոտ 1/3-ը կարող են և ոչ մի տհաճ ախտանշաններ չզգալ: Մյուսներին անհանգստացնում է կրծքավանդակի հատվածում, ձեռքում, ստորին ծնոտում, թիկունքում ցավի զգացողությունը, ինչպես նաև շնչահեղձությունը, սրտխառնոցը, առատ քրտնարտադրությունը, սրտի ռիթմի խանգարումը:
Ժամանակակից հետազոտությունների արդյունքները («BEAUTIFUL» միջազգային հետազոտություն, 2008թ., 33 երկրից 11 000 հիվանդ) ցույց են տվել, որ ՍԻՀ հիվանդները, ում մոտ հանգիստ վիճակում առկա է րոպեում 70 զարկից ավելի սրտի կծկումների հաճախականություն, սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկն ավելանում է 34%-ով, սրտամկանի ինֆարկտինը` 46%-ով, իսկ սրտային անբավարարությանը` 53%: Այդ նույն հետազոտությունները ցույց են տվել, որ ՍԻՀ հիվանդների մոտ րոպեում 70 զարկից պակաս երակազարկի դեպքում բոլոր բացասական կորոնար վիճակները նվազում են 22%-ով, իսկ սրտամկանի ինֆարկտի ռիսկը` 36%-ով:
Ստացվում է, որ սրտի կծկումների հաճախականությունն այն գործոնն է, որն ազդում է կյանքի տևողության վրա: Սրտի նոպայի ռիսկը և դրանից մահվան ելքն առավել բարձր է սրտի կծկումների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների մոտ:
Նման հանգամանքներում տրամաբանական է համարվում ՍԻՀ հիվանդների մոտ նվազեցնել երակազարկի հաճախականությունը: Վերոհիշյալ հետազոտություններում այդ նպատակով կիրառվել է «Կորաքսան» դեղպատրաստուկը: Այս դեղամիջոցը հիվանդներն ընդունել են օրական երկու անգամ: Սրտի կծկումների հաճախականությունը, րոպեում 50-60 զարկ դիապազոնով, պահպանվել է 18-36 շաբաթվա ընթացքում ամեն մի հետազոտության մասնակցի մոտ:
Այսպես թե այնպես, սրտի ռիթմի դանդաղեցումը նվազեցնում է կորոնար բացասական դեպքերի քանակը ՍԻՀ հիվանդների մոտ: Բնականաբար, որ դեղորայքով և ինչպիսի չափաքանակով է անհրաժեշտ հասնել այդ արդյունքին, անհատական որոշում է պահանջում:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ բնակչության ընդհանուր պոպուլյացիայում դեղամիջոցներով սրտի կծկումների հաճախականության նվազեցումը (70 զարկից պակաս) սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկի նշանակալի նվազեցման չի հանգեցնում: Գործնականում առողջ մարդկանց համար այլ միջոցներ կան հանգիստ վիճակում երակազարկի դանդաղեցման համար: Սկզբունքորեն ոչ մի նոր բան. կանոնավոր զբաղվել ֆիզկուլտուրայով, հավասարակշռված սննդակարգ պահպանել, չչարաշահել ալկոհոլը, հնարավորինս բացառել սթրեսային իրավիճակները, երջանիկ ընտանեկան կյանք վարել: Միայն մեկ հետաքրքիր հարց. հնարավո±ր է այդ ամենը մեկ ամբողջության մեջ մեր այս անկանխատեսելի, բարդ աշխարհում:
Որոշ մասնագետներ ենթադրում են, որ մարդու մահը անխուսափելի է սրտային 3 х 10Λ9 (10-ի 9 աստիճան) կծկումների դեպքում: Բնությունն էլ, կարծես թե, հաստատում է նման եզրահանգումը. վիթխարի, 100 կգ-ոց գալապագոսսյան կրիաների սիրտը 1 րոպեում 9 զարկ է կատարում և նրանք ապրում են 300 տարի:
Թե որքան կապրեն մյուս կենդանի էակները, եթե նրանց սրտի կծկումների հաճախականությունը նվազեցվի մինչև այդ աստիճան, ժամանակակից գիտությունն այդ մասին լռում է:
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
Տարիքի առաջացման հետ մեկտեղ, փոխվում են տղամարդու սննդի կարիքներն ու կալորիաների այրումը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր տարիքի համար սննդի տեսակի, կարևորության, վտանգավորության, քանակության...
Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...
Ծերացումը հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական փոփոխությունների ամբողջություն է, որի ժամանակ բոլոր կենսական նշանակության օրգանները սկսում են կորցնել իրենց որոշ գործառույթներ։ Ծերացման փոփոխությունները...
Ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնի կմախքային մկանների յուրաքանչյուր շարժումն է, որի ժամանակ ծախսվում է ավելի շատ էներգիա, քան հանգիստ վիճակում: Ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է...
Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն...
Ստորեւ կներկայացվում է երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս, որը պատրաստվում է արագ և հեշտությամբ, ընդ որում այն պետք է օգտագործել անմիջապես...
Գիտնականները խորհուրդ են տալիս օրաբաժնում ընդգրկել 9 ըմպելիք, որոնք նպաստում են երկարակեցությանը: Բացի օրական 2.5 լ ջուր խմելուց, որը բջիջները հարստացնում է թթվածնով, նորացնում է դրանք և կանխում ճարպակալումը, կարևոր են...
Այժմ արդեն հազվադեպ երևույթ չէ 100 տարուց ավելի ապրելը: Supreme2.ru-ն հավաքել է երկարակյացների ամենաանսպասելի և արտառոց գաղտնիքները: Սակայն դրանք չպետք է ընդունել որպես առողջության բաղադրատոմս...
Հանրահայտ խոհարար ու հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերը երկար տարիներ ճամփորդել է աշխարհում, որպեսզի գտնի ամենաառողջարար մթերքները. հիմա նա պատմում է, թե ինչ է պետք ուտել՝ մինչեւ 100 տարեկան...
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ծերացումը կարելի է դանդաղեցնել բեռնաթափման օրերի միջոցով...
novate.ru-ն ներկայացնում է երկարակեցության խորհուրդներ այն մարդկանց կողմից, ովքեր հատել են 100-ամյակի շեմը...
Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ` բժիշկները թվարկել են մի շարք սովորություններ, որոնք ծերացնում են մեզ...
Որոշ մթերքներ կարող են նպաստել ծերացմանը, հատկապես, եթե դրանք հագեցած են շաքարով, ճարպերով, աղով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի այդպիսի մթերք...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն